13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ֆրանսիայի Սենատի դիմաց ցույց կանեն հայերը. օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն է /վիդեո/

Ֆրանսիայի Սենատում այսօր` անց է կացվելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Ըստ “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի, հայերը ծրագրել են  Սենատի առջեւ ցույց անցկացնել մինչեւ նախագծի շուրջ քննարկումները եւ քվեարկությունը: Իսկ անցած շաբաթ օրը, աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով այդ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրենքը ընդունվելու դեպքում […]

“Մարդասպան Թուրքիան պատասխան է տալու”. Դինքի սպանության 5-րդ տարելիցը Ստամբուլում/վիդեո/

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Ստամբուլում մեծամասշտաբ ցույց է տեղի ունեցել: “Ակոս”-ի խմբագրության առջեւ տեղի ունեցած ցույցին մասնակցել են պատգամավորներ Ուֆուկ Ուրասը, Ակին Բիրդալը, “Milliyet” թերթի սպանված խմբագրի դուստրը, մի շարք հայտնի լրագրողներ: Ցուցարարները փողոց են դուրս եկել պաստառներով, որոնց վրա բողոքն արտահայտող լոզունգներ են եղել` “Իշխող կուսակցությունը թաքցնում է […]

Էրդողանը զերծ է մնացել Հրանտ Դինքի գործով մեկնաբանություններից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը թուրքական “Kanal D” հեռուստաընկերության եթերում խոսել  է Հրանտ Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանի որոշման մասին: Որոշումը դեռեւս պետք է քննարկվի Վճռաբեկ դատարանում: Վարչապետը նշել է, որ Վճռաբեկ դատարանը կարող է այլ որոշում կայացնել, այդ պատճառով էլ առայժմ կարիք չկա մեկնաբանություններ անել: “Հավատում եմ, որ այս գործի վերաբերյալ արդար որոշում կկայացվի”,-ասել […]

Այսօր Հրանտ Դինքի սպանության օրն է /վիդեո/

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հունվարի 19-ին Ստամբուլում տեղի կունենան ակցիաներ` նվիրված հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքին: Այս տարի հատկապես մեծամասշտաբ ակցիաներ կանցկացվեն, քանի որ լրագրողի սպանության օրը համընկել է այդ գործով Ստամբուլի դատարանի որոշման կայացման հետ: Ակցիաները կկայանան թուրքական ժամանակով ժամը 13.00-ին` երթ Թաքսիմ հրապարակից մինչեւ “Ակոսի” խմբագրություն եւ երեկոյան` երթ` […]

Տարածաշրջանում կլինի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հունվարի 17-28-ը կայցելի Բաքու, Ստամբուլ եւ Երեւան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:   Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

Թուրքերը շարունակում են վիրավորված մնալ ֆրանսիացիներից

Անկարայի իշխանությունները պատրաստվում են անվանափոխել  բոլոր փողոցները, որոնք կապված են Ֆրանսիայի հետ այն դեպքում, եթե ֆրանսիական Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը: Անկարայի քաղաքային իշխանության ներկայացուցիչ Ավնի Կավլակը BBC–ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ մայրաքաղաքի խորհրդի պատգամավորները միաձայն կողմ են արտահայտվել Անկարայի փողոցների անվանափոխության հետ կապված քաղաքապետի այս նախաձեռնությանը: Եվ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի […]

Թուրքիան 22,5 տարվա ազատազրկում է սպառնում Յորքի դքսուհուն

Թուրքիայի իշխանությունները դատարանում պաշտոնապես հեռակա մեղադրանք են ներկայացրել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի հանդեպ` թուրքական տարածքում որբ երեխաներին նկարահանելու եւ նրանց` անձնական կյանք ունենալուն խանգարելու մեջ: Եթե մեղադրանքներն ապացուցվեն, Ֆերգյուսոնին կսպառնի մինչեւ 22,5 տարվա ազատազրկում, ինչը միջազգային դատական չափանիշներով` բոլորովին համապատասխան չէ այդ արարքին: Դատական գործընթացն սկսելու ամսաթիվը դեռեւս չի նշվել: 2008-ին դքսուհին իր դստեր` արքայադուստր […]

Թուրքերն արհամարհում են ամերիկյան սանկցիաներն Իրանի հանդեպ

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը  հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ  սանկցիաներին, որոնց իրականացումը պնդում է ԱՄՆ-ը: Նրա խոսքով` Անկարան կուսումնասիրի սանկցիաներին վերաբերող առաջարկությունները, սակայն չի ենթարկվի դրանց: Դիվանագետը պարզաբանել է, որ իր երկրի համար նշանակություն ունեն միայն  Իրանի վրա ազդելու այն միջոցները, որոնք առաջարկել է ՄԱԿ-ը: Այս կերպ Թուրքիան […]

Մարդու իրավունքների թուրք պաշտպանը կոչ է անում իր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների հայտնի թուրք պաշտպան եւ “Բելգե” հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուն, որն այժմ բանտարկության մեջ է գտնվում, իր փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել Թուրքիայի պառլամենտին, որում կոչ է անում վերջինիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր նամակում Զարաքոլուն մասնավորապես նշել է. “Ցեղասպանության 100-ամյակը մոտենում է, իսկ ժխտման քաղաքականությունը դեռեւս շարունակվում է: Թուրքիան պետք է ընդունի պատմական փաստը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի