25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր Հրանտ Դինքի սպանության օրն է /վիդեո/

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հունվարի 19-ին Ստամբուլում տեղի կունենան ակցիաներ` նվիրված հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքին: Այս տարի հատկապես մեծամասշտաբ ակցիաներ կանցկացվեն, քանի որ լրագրողի սպանության օրը համընկել է այդ գործով Ստամբուլի դատարանի որոշման կայացման հետ:

Ակցիաները կկայանան թուրքական ժամանակով ժամը 13.00-ին` երթ Թաքսիմ հրապարակից մինչեւ “Ակոսի” խմբագրություն եւ երեկոյան` երթ` գլխավոր Իստիկլյալ փողոցով:

Հիշեցնենեք, որ երեկ Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա Ստամբուլի դատարանի կայացրած որոշման դեմ, որի համաձայն 10 տարվա ազատազրկման ենթարկվեց Յասին Հայալը եւ ցմահ բանտարկության` Էրհան Թունջելը, որոնք մեղադրվում են Դինքի սպանությանը մասնակից լինելու մեջ:

Դատական գործընթացն ավարտվեց լրագրողի մահից 5 տարի հետո միայն: Դինքը սպանվեց 2007-ի հունվարի 19-ին` իր թերթի խմբագրության առջեւ: Սպանության գլխավոր կասկածյալ 17-ամյա Օգյուն Սամաստը ձերբակալվեց դեպքից 32 ժամ անց: 2011-ի ամռանը նրան 21 տարվա ազատազրկման ենթարկեցին: Դատական լսումների ժամանակ Սամաստը հայտնեց, որ ինքը թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ