04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Մարդասպան Թուրքիան պատասխան է տալու”. Դինքի սպանության 5-րդ տարելիցը Ստամբուլում/վիդեո/

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Ստամբուլում մեծամասշտաբ ցույց է տեղի ունեցել: “Ակոս”-ի խմբագրության առջեւ տեղի ունեցած ցույցին մասնակցել են պատգամավորներ Ուֆուկ Ուրասը, Ակին Բիրդալը, “Milliyet” թերթի սպանված խմբագրի դուստրը, մի շարք հայտնի լրագրողներ:

Ցուցարարները փողոց են դուրս եկել պաստառներով, որոնց վրա բողոքն արտահայտող լոզունգներ են եղել` “Իշխող կուսակցությունը թաքցնում է մարդասպանին”, “Մարդասպան-հանրապետությունը պատասխան է տալու”, “4 տարի արդարություն չկա”:

Ցույցն սկսվելու էր ստամբուլյան ժամանակով ժամը 15-ին, սակայն դեռեւս մեկ ժամ առաջ խմբագրության առջեւ արդեն բազմաթիվ մարդիկ են հավաքվել, թուրքական dink 2հայտնի հեռուստաընկությունների մեքենաները դեռեւս վաղ առավոտից տեղ են զբաղեցրել, տեղադրել իրենց տեխնիկան:

Ցույցի ավարտից հետո հազարավոր մարդիկ շարժվել են Թաքսիմ հրապարակի ուղղությամբ` բարձրաձայն գոչելով իրենց լոզունգները:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին: Նրա մահը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ