25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի Սենատի դիմաց ցույց կանեն հայերը. օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն է /վիդեո/

Ֆրանսիայի Սենատում այսօր` անց է կացվելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը:

Ըստ “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի, հայերը ծրագրել են  Սենատի առջեւ ցույց անցկացնել մինչեւ նախագծի շուրջ քննարկումները եւ քվեարկությունը: Իսկ անցած շաբաթ օրը, աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով այդ օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ օրենքը ընդունվելու դեպքում նախատեսված է մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ մոտ 45 հազար դոլարի տուգանք նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այնպես, ինչպես օրենքը պատժում է Հրեական ողջակիզումը ժխտող անձանց։

Ծա­ծանելով թուրքական, ալժիրյան եւ ադրբեջանական դրոշներ, ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Սենատ: Ցուցարարները կրել են ՝՝Ո՛չ Սարկոզիի ամոթալի օրենքին՛՛, Պատմությունը՝ պատմաբաններին, քաղաքականությունը քաղաքական գործիչներին՛՛ կոչերով պաստառներ։ Թուրք ցուցարարնեը հայտարարել են, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս օրենքն ընդունելու եղանակով փորձում է նախագահական ընտրությունների համար՝ ՝որսալ հայերի ձայները՛՛։

Դեռեւս պարզ չէ, թե արդյոք օրինագիծը կհաստատվի Սենատում այնքան հեշտությամբ, ինչպես տեղի ունեցավ Ազգային ժողովում։ Սենատը գտնվում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության վերահսկողության ներքո, որի անդամները նախկինում աջակցել են օրինագիծը։ Սակայն Սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովն անցյալ շաբաթ դեմ քվեարկեց օրինագծին՝ հայտարարելով, թե այն վտանգի տակ է դնում խոսքի ազատության իրավունքը երկրում։

Եթե սոցիալիստները հրաժարվեն ընտրություններից առաջ կառավարող կուսակցության դեմ ամեն եղանակով պայքարելու մտադրությունից ու չքվեարկեն օրինագծի դեմ, այն կընդունվի նաեւ վերին պալատում։

Տեսանյութում ներկայացվում է հատված` դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կայացրած նիստից, որի ժամանակ ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը`

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ