09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մարդու իրավունքների թուրք պաշտպանը կոչ է անում իր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների հայտնի թուրք պաշտպան եւ “Բելգե” հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուն, որն այժմ բանտարկության մեջ է գտնվում, իր փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել Թուրքիայի պառլամենտին, որում կոչ է անում վերջինիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իր նամակում Զարաքոլուն մասնավորապես նշել է. “Ցեղասպանության 100-ամյակը մոտենում է, իսկ ժխտման քաղաքականությունը դեռեւս շարունակվում է: Թուրքիան պետք է ընդունի պատմական փաստը: Դա ոչ միայն պարտականություն է զոհերի հանդեպ, այլ նաեւ անհրաժեշտ է հասարակական մտածողության համար”:

Ռագիփ Զարաքոլուի հրատարակչությունը բազմաթիվ գրքեր է տպագրել Հայոց ցեղասպանության մասին, իսկ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել է Հայաստան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ