03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքերը շարունակում են վիրավորված մնալ ֆրանսիացիներից

Անկարայի իշխանությունները պատրաստվում են անվանափոխել  բոլոր փողոցները, որոնք կապված են Ֆրանսիայի հետ այն դեպքում, եթե ֆրանսիական Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը:

Անկարայի քաղաքային իշխանության ներկայացուցիչ Ավնի Կավլակը BBC–ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ մայրաքաղաքի խորհրդի պատգամավորները միաձայն կողմ են արտահայտվել Անկարայի փողոցների անվանափոխության հետ կապված քաղաքապետի այս նախաձեռնությանը: Եվ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի օրենքը, ապա Անկարայում այլեւս չի լինի Փարիզյան, Ստրասբուրգյան եւ Շարլ դե Գոլի անվան փողոցներ:

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանատան մոտ կարող է ալժիրցիներին նվիրված հուշարձան կանգնեցվել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը  կքննարկի հունվարի  23-ին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ