13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին:

Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական կազմակերպության կարգադրությունները կատարելու մեղադրանքները:

Դատարանի այս որոշումն առաջացրել է փաստաբանների զայրույթը, որոնք պնդում են, որ դատավարությունը թերացել է կասկածյալների եւ պետական մարմինների որոշ ծառայողների միջեւ առկա կապերը պարզելու գործում:

Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն անցյալ տարվա հուլիսին դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման` կանխամտածված սպանություն իրագործելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Յասին Հայալը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է իրեն, եւ իր կյանքն այժմ վտանգի տակ է:

Լրագրողի սպանության գործով դատական 24-րդ նիստի ընթացքում Յասին Հայալն ասել էր, թե բանտի պահակները սպառնացել են իրեն, եւ խնդրել, որ նրանք հարցաքննվեն:

“Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է ինձ, իսկ այժմ ցանկանում է ազատվել ինձանից: Իմ կյանքին վտանգ է սպառնում, եւ եթե ինձ որեւէ բան պատահի, ապա դրա համար պատասխանատվություն է կրում պետությունը”, – դատարանում հայտարարել է Հայալը: Բացի դրանից Հայալը մեղադրել է մի շարք պետական պաշտոնյաների:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ