29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գիտությունն օգնել է ֆիզիկոսին խուսափել տուգանքից

Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոս Դմիտրի Կրյուկովին հաջողվել է խուսափել տուգանքից ավտոճանապարահային երթեւեկության խախտման համար` ապացուցելով իր անմեղությունը ճանապարհին պատահածի մասին 4 էջից բաղկացած գիտական զեկույցի շնորհիվ:

Գիտնականին դատարան են կանչել այն բանի հմար, որ նա չի կանգնեցրել մեքենան “կանգ առ” նշանի մոտ: Փաստաթղթում, որը ֆիզիկոսն անվանել է “Անմեղության ապացույց”, նա ներկայացրել է գրաֆիկաներ եւ սխեմաներ, որոնք բացատրել են երդվյալ ատենակալներին երթեւեկության անկյունային եւ գծային արագությունների միջեւ եղած տարբերությունը:

Կրյուկովը հայտարարել է, որ իրեն տուգանելուց քիչ առաջ նույն ճանապարհին` իր կողքին, հայտնվել է մեկ այլ մեքենա, որը խանգարել է ոստիկանին ճիշտ գնահատել ֆիզիկոսի գործողությունները: Գիտնականի խոսքով` տեսականորեն նա կարող էր կանգ առնել “կանգ առ”-ի նշանից առաջ, իսկ մինչ ոստիկանը զբաղված կլիներ մյուս մեքենայով, կրկին արագություն հավաքել եւ շարունակել երթեւեկությունը:

Դատավորը Կրյուկովի փաստարկները բավարար է համարել նրան անմեղ ճանաչելու համար: Եթե ֆիզիկոսի մեղքն ապացուցվեր, նա ստիպված կլիներ 400 դոլար տուգանք վճարել:

Դատական գործընթացի ավարտից հետո գիտնականն իր պատրաստած փաստաթուղթը տեղադրել է համացանցում եւ առաջարկել բոլոր ցանկացողներին սխալ գտնել իր անմեղությունն ապացուցող զեկույցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ