ՀԱԿ-ը հանրահավաքով նախընտրական մեկնարկը կտա. ճանապարհներն առայժմ բաց են
Այսօր, ժամը 18.00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության Հրապարակում իր հերթական հանրահավաքը կանցկացնի: Հանրահավաքից հետո ավանդական երթը կանցնի Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով:
ՀԱԿ-ն այս հանրահավաքով խոստանում է նախընտրական պայքարի մեկնարկը տալ: “Նախընտրական հանրահավաք է, մենք խոստացել էինք, որ կներկայացնենք մեր ծրագիրը, կներկայացնենք մեր ցուցակը եւ մեր անելիքները”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանն ակնկալում է, որ հանրահավաքի մասնակիցների թիվն ավելին կլինի, քան նախորդի ժամանակ էր: Հանրահավաքի ընթացքում կլինեն ՀԱԿ համամասնական եւ մեծամասանական թեկնածուների ելույթներ:
Արամ Մանուկյանի խոսքով, հանրահավաքի մեխը լինելու է ՀԱԿ-ի ասելիքը սպասվող ընտրություններում: Մեր զրուցակցի փոխանցմամբ, մարզերից Երեւան եկող ճանապարհները փակ լինելու մասին տեղեկություններ, այս պահի դրությամբ չկան: