15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Մենք ներողություն կխնդրենք հայերից, եթե ցեղասպանության փաստը ապացուցվի. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ապացուցման դեպքում Թուրքիան հայերից ներողություն կխնդրի:

Նախարարի խոսքով` եթե այն  ճանաչվի եւ պատմականորեն, եւ գիտականորեն` որպես փաստ, ինչը նրա կարծիքով ավելի կարեւոր է, ապա իրենց ուրիշ բան չի մնա, քան դա ընդունելը եւ ներողություն խնդրելը:

“Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ էլ կան մութ էջեր: Կարող եք նշել մի ժողովուրդ, որն իր պատմության մեջ չունենա ցավոտ կամ մութ էջ”,- հայտնել է Բաղըշը:

Իսկ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ դա Թուրքիայի համար ոչինչ է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ