14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը արդեն Փարիզում է

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսին Բուրջուօղլուն հունվարի 7 -ին վերադարձել է Փարիզ: Նա ամեն կերպ պայքարելու է  Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար:

Նշենք, որ երբ անցած տարվա դեկտեմբերի 22-ին,  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից  ընդունվեց, Անկարան ետ էր կանչել իր դեսպանին Փարիզից` ”խորհրդատվությունների համար”:

Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ֆրանսիայի նկատմամբ կկիրառեն 8 կետանոց պատժամիջոցներ:

Հունվարի 10-ից Ֆրանսիայի Սենատը կսկսի իր աշխատանքը, եւ թուրք դեսպանը  կփորձի արգելափակել այդ  օրինագծի քննարկումը Սենատում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ