23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ալժիրի վարչապետը թուրքերին հորդորել է խելոք մնալ

Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյա

Ըստ իրանական “Ալ-Ալեմ” լրատվական կենտրոնի, հունվարի 7-ին մամուլի ասուլիսում` Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել  իրենց  “արյունը առեւտրի առարկա չդարձնել”: “Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի  ժողովրդի արյունը”,- ասել է  նա:

Ըստ Ահմեդ Օյահիայի`  1830թ.-ին,  երբ Թուրքիան գրավեց Ալժիրը, երեք օր անց այն  “հրամցրեց ֆրանսիացիներին եւ այնուհետ մինչեւ Ալժիրի  անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել”:

“Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում  կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ, եւ ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով”,-ասել է Ալժիրի վարչապետը:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործադրելու մեջ:

Էրդողանը ասել էր, որ “ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել են ֆրանսիացիների կողմից եւ դա ինքնին ցեղասպանություն է”: Լրատվամիջոցները ենթադրում են, որ այս հայտարարությունը Թուրքիայում նոր  հակազդեցությունների տեղիք կտա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ