18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում բարձրացրել է կալանավայրերում «Ակօսի» արգելքի հարցը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայերերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում:  Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը: Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջալով պարզաբանել ձերբակալված իրավապապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով: Դողանը հարցապնդման մեջ հետևյալ […]

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով: Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, […]

Անորոշություն Պոլսի պատրիարքական ընտրությունների շուրջ. նահանգապետը վերապահումներ ունի

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ նորից անորոշություն է ստեղծվել:  Հուլիսին սկզբին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնակ մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով Ներքին գործերի նախարարությանն էր ներկայացրել ինչպես նախաձեռնակ մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ ՆԳՆ-ն պատասխանի պատրիարքության նամակին և հանձնարարություն տա ընտրության անցկացման համար: Սակայն, ինչպես տեղեկացնում է […]

Թուրք իրավապաշտպանին բանտում արգելել են կարդալ հայկական «Ակոս» թերթը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին: Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն): Թուրքիայում […]

Էրդողանի հետ Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի կարող դառնալ․ Օզդեմիր

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ էրդողանական Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Օզդեմիրը կոչ է արել ԵՄ-ին՝  ավելի իրատեսական և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ավտորիտար լիդերների հետ հարաբերություններում  պետք է […]

Թուրքիայում ապամոնտաժել են Էրդողանի արձանը

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:  Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի […]

ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը: Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն  է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է  գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք […]

Թուրքիայում տղամարդը սպանել է իր հայազգի սիրուհուն

Թուրքիայի Անթալիայում սպանվել է ծագումով հայ, Վրաստանի քաղաքացի 51-ամյա Աննա Սաֆարյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, սպանության կասկածանքով ձերբակալվել է 44-ամյա, Օ․Զ․-ն՝ ազգությամբ թուրք։ Բերման ենթարկելու ժամանակ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարզվել է, որ որոշ ժամանակ սիրային կապի մեջ է եղել 51-ամյա Աննա Սաֆարյանի հետ։ Հերթական հանդիպման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց […]

Ռուսաստանն ու Թուրքիան S-400 համակարգերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sozcu» կայքը, Էրդողանը վերահաստատել է նշյալ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշել, որ արդեն կատարվել է կանխավճարը: «Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների […]

Թուրքիայի հայ համայնքում սոցհարցում կանցկացվի

Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցակցման ջատագով«Տեսակետների հարթակը» ընտրություններից առաջ համայնքում սոցհարցում կանցկանցի:  «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է խմբի անդամների հետ և մանրամասներ ներկայացրել սպասվող սոցհարցման մասին: «Düşünce Platformu»-ը սոցհարցումն անցկացնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետազոտություններ իրականացնող KONDA ընկերության հետ: Սոցհարցումը կսկսվի սեպտեմբերի կեսերից: «Düşünce Platformu»-ի  անդամները հույս ունեն վերջնական  արդյունքների մասին հանրությանն իրազեկել հոկտեմբերի վերջին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի