28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանն ու Թուրքիան S-400 համակարգերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sozcu» կայքը, Էրդողանը վերահաստատել է նշյալ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշել, որ արդեն կատարվել է կանխավճարը:

«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացքային փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:

Ռուսաստանից ևս Էրդողանի պարզաբանումը հաստատող հայտարարություն է հնչել. ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Ալեքսանդր Կոժինը նշել է, որ Թուրքիայի հետ կնքված S-400 համակարգերի վաճառքի պայմանագիրը իրագործվելու է: Միևնույն ժամանակ հավելել է, որ Թուրքիայի հետ նման գործարքը լիովին բխում է Ռուսաստանի շահերից և այդ իմաստով հասկանալի են արևմտյան որոշ երկրների քննադատական ռեակցիաները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ