20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով:

Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules и CASA CN-235 օդանավեր, Ми-35, Ми-17 и Sikorsky S-70 ուղղաթիռներ:

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում դրվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների անցկացման և մարտական համակարգման ուղղությամբ փոխգործողության հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև  օդից ցամաքային թիրախներ խոցելու խնդիրներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ