18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան դեռ ցանկանում է ԵՄ անդամ դառնալ

Սլովենիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ:  «Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ, սա դեռ մեր ռազմավարությունը և ընտրությունն է»,-Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է Գերմանիայի հետ լարված հարաբերություններին: Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ […]

Թուրքիան առայժմ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ. Գերմանիայի կառավարության խոսնակ

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Թուրքիան առայժմ պատրաստ չէ Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական  «Aktifhaber» լրատվական կայքը, Զայբերտը նշել է, որ այս պահին Թուրքիան այն վիճակում չէ, որ անդամակցի ԵՄ-ին: Բացի այդ, ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի, Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցված են: Զայբերտը հայտնել է, որ  ԵՄ-ին անդամակցելու […]

Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուների՝ Մարտին Շուլցի և Անգելա Մերկելի կողմից  հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: «CNNTurk»-ը հղում անելով Քալինի թվիթերյան գրառմանը, նշում է, Թուրքիայի նախագահի  մամուլի խոսնակը գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունը որակել է որպես «պոպուլիզմի դրսևորում» և նշել, որ դրանք սերմանում են այլատյացություն, խտրականություն և թշնամություն: […]

Բեռլինը Եվրոպային կոչ է անում խստացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը եվրոպական երկրներին կոչ է արել Թուրքիայի նկատմամբ իրենց դիրքորոշումը կոշտացնել: Ըստ թուրքական «Haber10» լրատվական կայքի՝ Գաբրիելը Թուրքիայի եվրաանդամակցության շուրջ ընթացող բանակցությունները «անհեթեթություն» բառով է որակել, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Գերմանիան կողմ չէ բանակցությունները դադարեցնելու պահանջներին: Արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Գերմանիան Թուրքիայի նկատմամբ խստացրել է դիրքորոշումը, […]

Եթե ես կանցլեր դառնամ, կդադարեցնեմ Թուրքիայի հետ բանակցությունները. Մարտին Շուլց

Առաջիկա ընտրություններում Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուները հեռուստաեթերի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հարցին: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Անգելա Մերկելը և «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Մարտին Շուլցը համատեղ մասնակցել են գերմանական «DAS TV DUELL» հաղորդմանը: Հաղորդման ընթացքում թե ՄԵրկելը, թե Շուլցը նշել են, որ ցանկանում են Եվրամիության օրակարգ բերել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման հարցը: Շուլցը […]

Դինքի մարդասպանին «անվտանգության նկատառումներից ելնելով» տեղափոխել են մենախուց

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել է մենախուց:  Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, Սամասթի տեղափոխության հարցը բարձրացրել է նրա կինը՝ Սելմա Սամասթը: Վերջինս 2016 դեկտեմբերին դատական նիստի ժամանակ ամուսնուց նամակ էր ստացել, որտեղ ամուսինը տեղեկացրել էր իր նկատմամբ «ճնշումների և սպառնալիքների մասին»: Սամասթը պատմել է, թե […]

Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի ուշագրավ հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուշագրավ հայտարարության, երբ վերջինս ասել էր. «Աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում, քանի որ 10 օրը մեկ  ստիպված եմ շփվել Էրդողանի հետ»:  Ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս լրագրողների հետ ճեպազրույցում, Էրդողանը ասել է.  «Ճիշտն ասած ես […]

Թուրքիան ձգտում է դեպի ԵԱՏՄ. ի՞նչ պետք է անի Հայաստանը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը ԵԱՏՄ-ի հետ ցանկանում է կնքել մաքսային համաձայնագիր։ Եթե Թուրքիան անկեղծ չէ, իսկ ես կարծում եմ նրա ցանկությունը տրամաբանական է, ապա ծագում են 6 կարևոր հանգամանքներ, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի: 1 Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցը և այս […]

Թուրքիայում առանց հեղափոխության իշխանափոխություն է

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նահանգային, քաղաքային մարմինների ղեկավարների փոփոխությունից հետո, հիմա էլ արմատական փոփոխության է ենթարկվում ոստիկանական նահանգային համակարգը: Իրենց պաշտոններին արդեն հրաժեշտ ենտ են տվել 22 նահանգային ոստիկանապետեր: Փոփոխություն է կատարվել նաև Ժանդարմերայի գլխավոր հրամանատարությունում: Թուրքիայի ոստիկանապետի երեք տեղակալները հրաժեշտ են տվել պաշտոններին, տասը նահանգային գլխավոր տեսուչներ գրանցվել են ռեզերվում, կենտրոնական ոստիկանական համակարգում […]

Հայատյաց գործիչը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:  Ըստ թուրքական «Gazeteduvar»  լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan»  կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը,  թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում։ Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի