14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բեռլինը Եվրոպային կոչ է անում խստացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը եվրոպական երկրներին կոչ է արել Թուրքիայի նկատմամբ իրենց դիրքորոշումը կոշտացնել:

Ըստ թուրքական «Haber10» լրատվական կայքի՝ Գաբրիելը Թուրքիայի եվրաանդամակցության շուրջ ընթացող բանակցությունները «անհեթեթություն» բառով է որակել, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Գերմանիան կողմ չէ բանակցությունները դադարեցնելու պահանջներին:

Արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Գերմանիան Թուրքիայի նկատմամբ խստացրել է դիրքորոշումը, նվազեցրել է ֆինանսական օգնությունը:

Գաբրիելը հայտնել է, որ  Գերմանիան եվրոպական երկրների հետ կբանակցի, որպեսզի նրանք ևս  նույն կերպ վարվեն:

Նախարարն անդրադարձել է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում առկա սառնությանը: Նա նշել է, որ Թուրքիան ու Գերմանիան գնալով օտարանում են, և այդ ամենի պատասխանատուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

«Էրդողանը երկրի ներքին քաղաքականությունում խնդիրները քողարկելու համար  դրսում է թշնամի փնտրում: Օրինակ՝ այս դեպքում թշնամին մենք ենք՝ Եվրոպան և հատկապես գերմանացիները»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ