25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայատյաց գործիչը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: 

Ըստ թուրքական «Gazeteduvar»  լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan»  կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը,  թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում։

Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկել է ֆինանսական և քրեական պատասխանատվության։ 

Այնուհետև նա 2008 թվականի մարտի 2-ին ձերբակալվել է «Էրգենեկոն» խմբավորման գործով, ապա կալանավորվել։ Իսկ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճռով շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, ով Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»։ 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ