18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Բրյուսելում, Եվրահանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին: Միջանկյալ նշենք, որ Ստամբուլում  հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ը արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International»  միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ […]

Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն  մոտ ժամանակներս համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կատարի տարածքում: Ըստ թուրքական  «Hurriyet» պարբերականի՝ այդ մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Աթիյեն: «Անձամբ ես մեծ ջանքեր եմ գործադրել, որ Կատարի հարաբերությունները  Թուրքիայի և ԱՄՆ-ի  հետ  զարգացում ապրեն:   Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կհրաժարվի Կատարի հետ միասին  ահաբեկչության դեմ պայքար մղել, քանի որ […]

Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ-ի  զինուժի Գլխավոր շտաբի պետ  Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությանը: Վերջինս  մտահոգություն էր հայտնել  Թուրքիայի  կողմից  Ռուսաստանից  S-400 ՀՕՊ համակարգեր գնման բանակցությունների առնչությամբ: Ըստ թուրքական «Sabah» պարբերականի՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ չի կիսում ԱՄՆ-ի մտահոգությունները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Որը […]

Հակաթուրքական գովազդ Դյուսելդորֆի օդանավակայանում

Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գովազդներում մասնավորապես ասված է. «Դուք դեռ ցանկանու՞մ եք հանգստանալ Թուրքիայում: «T-Mobile»-ի 100.000 օգտատերերը չեն ուզում»: Գերմանական ընկերության այս գովազդը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում: Միևնույն ժամանակ, գերմանական «FTI»  գրուպի գլխավոր տնօրեն Ռալֆ Շիլլերը հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ […]

Եվրոպացի զբոսաշրջիկները չեն ցանկանում Թուրքիայում հանգստանալ

Ռազմական հեղաշրջման փորձից հետո եվրոպացի զբոսաշրջիկները  չեն այցելում Թուրքիա: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է թուրքական «Prontotour» տուրիստական ընկերության հիմնադիր նախագահ Ալի Օնարանը:  Վերջինիս խոսքերով, վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զբոսաշրջության ոլորտում մեծ անկում է գրանցվել. մասնավորապես տուր փաթեթների գները համարյա դարձել են այնքան, որքան 10 տարի առաջ էին: […]

Թուրքական հյուրանոցում փորձել են բռնաբարել զբոսաշրջուհիների

Թուրքական Անթալիա զբոսաշրջային քաղաքի  Savk հյուրանոցում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ 19 ամյա բրիտանուհի զբոսաշրջուհիները սեռական ոտնձգության են ենթարկվել, մինչդեռ հյուրանոցի անձնակազմը միայն քմծիծաղով է արձագանքել դրան, հայտնում է DailyMail-ը։ Աղջիկներից մեկը պատմել է, որ իրենց ժամանման առաջին իսկ օրվանից հյուրանոցի աշխատակիցներից մեկը հետապնդել է իրեն, իսկ արդեն լողափին մի խումբ տղամարդիկ հարձակվել են իր ընկերուհու վրա […]

Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները․ գերմանացի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է. «Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի […]

Թուրքիայի վարչապետի ու նախագահի կոչը Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված լարված դրությանը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլդըրըմը Twitter-ի միկրոբլոգում Իսրայելի իշխանություններին կոչ է արել հետ դառնալ «սխալ ուղուց»: Դատապարտելով ահաբեկչությունն, որն ըստ նրա կրոն, լեզու և ռասա չի ճանաչում` Յըլըդրըմը նշել է. «Որևէ պատրվակով մահմեդականների մուտքի սահմանփակումը Ալ Աքսա մզիկթ անընդունելի է: […]

Գերմանիայի նախագահն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կառավարության որոշմանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը: «Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», – հայտարարել է Գերմանիայի նախագահը: Թուրքական «Demokrathaber»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել […]

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:  «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի