18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում կրկին պատգամավոր է ձերբակալվել

Անկարայի հանրապետական  գլխավոր դատախազության կողմից  բերման է ենթարկվել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  անդամ, կին պատգամավոր Այշե Աչար Բաշարանը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝  նա մեղադրվում է  «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ: Բաշարանին ձերբակալել են Բաթման օդանավակայանում և ցուցմունք տալու համար տեղափոխել Բաթմանի դատարան: Աղբյուր`    Ermenihaber.am    

ՖԻՖԱ-ն Թուրքիային կտուգանի 13000 շվեցարական ֆրանկով

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հրապարակել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ցանկը, որոնք կպատժվեն 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումների ընթացքում ծագած խնդիրների և տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի համար: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ համատեքստում ՖԻՖԱ-ն Թուրքիային 13.000 շվեցարական ֆրանկով (շուրջ 48.000 թուրքական լիրա կամ 13.500 ԱՄՆ դոլար) տուգանելու որոշում է կայացրել: Պատճառը ՖԻՖԱ-ի […]

Գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը

Գերմանիայում կատարված մի հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Գերմանիայի հանրային ARD հեռուստաընկերության նախաձեռնությամբ «Infratest dimap» ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են 1004 քաղաքացիներ: Նույն հարցմամբ պարզվել է նաև, որ Գերմանիայի բնակչության 81 տոկոսն անհանգստացած է Թուրքիայում ժողովրդավարության վիճակով: Միևնույն ժամանակ, աղբյուրը […]

Փլուզվել է Շիշլիի կաթոլիկ գերեզմանատան պատը

Հուլիսի 27-ին Ստամբուլում սկսված առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով փլուզվել է քաղաքի Շիշլի վարչական շրջանի Փանգալթը թաղամասում գտնվող կաթոլիկ գերեզմանատան պատը: Ըստ թուրքական «Haberler » լրատվամիջոցի՝ փլուզման հետևանքով ՝ 3 մարդ վիրավորվել է։ Փրկարական ծառայության օգնությամբ նրանց դուրս են բերել փլատակների տակից և տեղափոխել հիվանդանոց: Աղբյուր` Ermenihaber.am

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե  «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է:  Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։  Աղբյուրը հաղորդում է, որ Նիշանյանը […]

Քրդամետ կուսակցության Վանի պատգամավորը զրկվել է պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Վանի կին պատգամավոր  Թուղբա Հեզերը զրկվել է պատգամավորական մանդատից: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ այն բանից հետո, երբ Հեզերը բացակայել է Թուրքիայի մեջլիսի 5 նիստերից, որոշում է կայացվել նրան մանդատից զրկելու հարցը դնել քվեարկության:   Արդյունքում մեջլիսի 324 պատգամավոր  քվեարկել է նրան պատգամավորական մանդատից զրկելու օգտին: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, […]

Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը, որի ընթացքում քննարկվել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից հեռացված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ստորագրության իրավունքից զրկելու հարցը: Ժողովից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Ըստ «Ակօս» […]

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի՝ Էրդողանին ուղղված հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի արտաքին գերատեսչության այն հայտարարությանը, որտեղ Իսրայելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ էր տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով: Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին հիշեցրել էր, որ Օսմանյան կայսրությունը վաղուց անցյալում է, իսկ Երուսաղեմը հրեա ժողովրդի  մայրաքաղաքն է և այդպես էլ կմնա: Թուրքական «Haberturk»  լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի վերոնշյալ […]

Ավստրիայի վարչապետը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունն անհնար է համարում

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհնար է: Այս մասին հայտնում է թուրքական «Diken» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում հրապարակված Քերնի հարցազրույցին: Քերնը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ի Մաքսային Միության ընդլայնման գործընթացը հնարավոր կլինի, եթե Թուրքիան կյանքի կոչի իրավական պետության կայացման համար անհրաժեշտ պայմանները: […]

«Emporio Armani»-ն և «Հայկական կայսրության պրոպագանդան» Թուրքիայում

Վերջին շրջանում Թուրքիայում «HERO» (Հերոս) գրությամբ վերնաշապիկ կրելու պատճառով ձերբակալվել է 4, կալանավորվել 1 քաղաքացի: Թուրքական «Lİstelist» կայքի սյունակագիր Սելիմ Գերչեքերը այս առթիվ հիշեցնում է, որ միայն վերնաշապիկին առկա գրության պատճառով անձանց հետապնդումները նորություն չեն Թուրքիայում: 2011թ. թեմային անդրադարձած «Ակոս»-ի թղթակից Զաքարիա Միլդանօղլուն ներկայացրել է պատմություններ այն մասին, թե ինչպես են Թուրքիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի