27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը

Գերմանիայում կատարված մի հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Գերմանիայի հանրային ARD հեռուստաընկերության նախաձեռնությամբ «Infratest dimap» ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են 1004 քաղաքացիներ:

Նույն հարցմամբ պարզվել է նաև, որ Գերմանիայի բնակչության 81 տոկոսն անհանգստացած է Թուրքիայում ժողովրդավարության վիճակով: Միևնույն ժամանակ, աղբյուրը տեղեկացնում է, որ փետրվարին անցկացված նույնատիպ հարցումների արդյունքների համեմատ այս ցուցանիշը 5  տոկոսով նվազել է:

Ուսումնասիրության ընթացքում Գերմանաիայի քաղաքացիներին նաև հարց է ուղղվել, թե նրանց կարծիքով ԵՄ-Թուրքիա գաղթականների պայմանագրի համատեքստում Գերմանիայի կառավարությունը ինչ դիրքորոշում պետք է որդեգրի: Հարցվածների 45 տոկոսը կողմ է արտահայտվել այն կարծիքին, որ կանցլեր Անգելա Մերկելը  պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ գաղթականների վերաբերյալ պայմանագիրը փրկելու համար: Իսկ 47 տոկոսը դեմ է եղել նման մոտեցման որդեգրմանը:

Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 5-ին Ստամբուլի Բյույուքադա կղզում մի սեմինարի համար հավաքված 10 իրավապաշտպաններ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին: Ավելի ուշ ձերբակալվածներից 4- ն ազատ արձակվեցին՝ երկրից չհեռանալու պայմանով: Մյուս 6-ը կալանավորվեցին: կալանավորվածների մեջ էր  նաև գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդները: Այս հանգամանքը Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ: Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայման և այդ երկրի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ