27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՖԻՖԱ-ն Թուրքիային կտուգանի 13000 շվեցարական ֆրանկով

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հրապարակել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ցանկը, որոնք կպատժվեն 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումների ընթացքում ծագած խնդիրների և տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի համար:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ համատեքստում ՖԻՖԱ-ն Թուրքիային 13.000 շվեցարական ֆրանկով (շուրջ 48.000 թուրքական լիրա կամ 13.500 ԱՄՆ դոլար) տուգանելու որոշում է կայացրել: Պատճառը ՖԻՖԱ-ի 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլում Ուկրաինայի, Կոսովոյի և Ֆինլանդիայի թիմերի մասնակցությամբ Թուրքիայում անցկացված հանդիպումների ժամանակ գրանցված անկարգություններն են:

Մասնավորապես, 2016թ. հոկտեմբերի 6-ին կայացած Թուրքիա – Ուկրաինա խաղի ընթացքում տրիբունաներից նետված շշերի և երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու համար Թուրքիան կտուգանվի 3000 ֆրանկով, 2016թ. նոյեմբերի 12-ին կայացած Թուրքիա-Կոսովո խաղի ընթացքում տրիբունաներում հայտնված անհարիր պաստառների համար՝ 5000 ֆրանկով, իսկ 2017թ. մարտի 24-ին կայացած Թուրքիա-Ֆինալանդիա խաղի ընթացքում երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու, տրիբունաներից նետված պայթուցիկների և երկու խաղակեսերի՝ նախատեսվածից ուշ սկսվելու համար՝ 5000 շվեցարական ֆրանկով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ