27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե  «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է:  Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։ 

Աղբյուրը հաղորդում է, որ Նիշանյանը  վերոնշյալի կապակցության « Facebook »-ի էջում  գրառում է կատարել, որում նշել է, որ իր թվիթերյան էջը առայժմ իր վերահսկողության տակ չէ:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը, որը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն էր ունեցել։ 

Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:

Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ