18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել․ Գարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ: «Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը […]

Թուրքիայում վերակառուցված մատուռում 150 տարի անց առաջին կնունքն է կատարվել

Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շևջանում գտնվող մատուռում 150 տարի անց կնունք է կատարվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քրիստոնյա ասորի զույգի նորածին զավակին կնքել է Մարդինի մետրոպոլիտ Ֆիլյուքսինոս Սալիբա Օզմենը: Դիդիմի Ապոլլոնի տաճարի հարևանությամբ գտնվող մատուռը վերակառուցվել է վերջերս՝ տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Երեխայի ծնողները՝ Լորիս Աջարն ու Էնլիլ Սիմոն Աֆրամը պսակադրվել […]

Վանի հայկական գերեզմանոցի տեղում բացված հասարակական լողափը փակվել է

Թուրքիայի Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական լողափը փակվել է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ լողափի մուտքը արգելափակվել է, իսկ ներսում քաղաքապետարանի աշխատակիցների վերահսկողությամբ շինարարական տեխնիկա է աշխատում: Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վահիթ Յըլդըզը այցելել է հայկական գերեզմանոցի տարածք, փորձել է տեղում ուսումնասիրություն անցկացնել, տեղեկանալ տարածքում տիրող իրավիճակի մասին: […]

Պատմական Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Dihaber.net» լրատվակայքը: Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք», – նշել է Դաղջըն: […]

Գերմանական վերջին ինքնաթիռը դուրս է բերվել Ինջիրլիք ռազմաբազայից

Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվել Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ թուրքական «Birgün.net» լրատվական կայքի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով «Tornado» տեսակի վերջին՝ հինգերորդ ռազմական ինքնաթիռի Գերմանիա հասնելու մասին: Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ինքնաթիռները մինչև հոկտեմբեր ամիս կմնան Գերմանիայում, այնուհետև կտեղափոխվեն […]

HERO՝ հերոս բառը Թուրքիայում արգելված է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում…Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագում HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ,որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը…Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին,որն ի դեպ,պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից… HERO բառի նկատմամբ Թուրքիայում […]

Թուրքիայում զբոսանավ է խորտակվել․ կան զոհեր /տեսանյութ/

Թուրքիայի Մուղլա նահանգի ծովափնյա Մարմարիս շրջանից Էգեյան ծով դուրս եկած զբոսանավը խորտակվել է: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի Մարմարիս քաղաքի քաղաքապետ Մուհամմեդ ԱԼի Աջարը հայտնել է, որ նավում եղել է 11 մարդ, որոնցից 8-ին հաջողվել է փրկել: Մյուս 3-ին առայժմ չի հաջողվել հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ նրանք մահացել: Խորտակման վայրը մոտ է եղել Մարմարիս շրջանի Բոզբուրուն […]

Թուրքիայում 2 օրվա ընթացքում 5 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի ծովափնյա շրջաններում   ամառային հանգիստը անցկացնող 5 ռուս զբոսաշրջիկ  է մահացել: Այդ մասին հայտնել է «Ростуризм»-ը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացրած տվյալներին:  Նշվում է, որ զբոսաշրջիկներից 4-ը խեղդվել են ծովում իսկ 1-ը հյուրանոցում է մահացել՝ սրտային անբավարարության պատճառով: Ռուսական տուրիստական ընկերությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել հանգստյան վայրի ընտրության հարցում զգուշություն […]

Վանում հայկական գերեզմանոցի տեղում հասարակական զուգարան է կառուցվել

Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել: Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն […]

Թուրքիայում պատրաստվում են քանդել «Նիշանյանի տները»

Թուրքիայում որոշում է կայացվել քանդել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը: Ըստ թուրքական «Gazetevatan» թերթի կայքի՝ որոշման համաձայն, այսօրվանից սկսած կապամոնտաժվեն Իզմիր նահանգի Շիրինջե գյուղում «բնապահպանական գոտում ապօրինի կառուցված» 22 շինություններ, որոնց շարքում  են  նաև «Նիշանյան տները»: Բացի այդ քանդվելու են նաև Նիշանյանի և վերջինիս ընկերոջ՝ Ալի Նեսինի կողմից հիմնադրված՝ «Նեսին» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի