27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում պատրաստվում են քանդել «Նիշանյանի տները»

Թուրքիայում որոշում է կայացվել քանդել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը:

Ըստ թուրքական «Gazetevatan» թերթի կայքի՝ որոշման համաձայն, այսօրվանից սկսած կապամոնտաժվեն Իզմիր նահանգի Շիրինջե գյուղում «բնապահպանական գոտում ապօրինի կառուցված» 22 շինություններ, որոնց շարքում  են  նաև «Նիշանյան տները»:

Բացի այդ քանդվելու են նաև Նիշանյանի և վերջինիս ընկերոջ՝ Ալի Նեսինի կողմից հիմնադրված՝ «Նեսին» ֆոնդին պատկանող 2 շինություն:

Աղբյուրը նշում է, որ շինությունների քանդման մասին որոշումը կայացվել էր դեռևս 2011թ., սակայն տեղի բնակչության դիմադրության պատճառով այն հետաձգվել էր: 

Հիշեցնենք, որ  Սևան Նիշանյանը «Նիշանյան տներ» հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում էր բանտում:

Սակայն Նիշանյանը, ով պատիժը կրում էր բաց ռեժիմի բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն ուներ։ 

Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:

Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ