27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վանի հայկական գերեզմանոցի տեղում բացված հասարակական լողափը փակվել է

Թուրքիայի Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական լողափը փակվել է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ լողափի մուտքը արգելափակվել է, իսկ ներսում քաղաքապետարանի աշխատակիցների վերահսկողությամբ շինարարական տեխնիկա է աշխատում:

Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վահիթ Յըլդըզը այցելել է հայկական գերեզմանոցի տարածք, փորձել է տեղում ուսումնասիրություն անցկացնել, տեղեկանալ տարածքում տիրող իրավիճակի մասին: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները արգելել են նրան մուտք գործել տարածք՝ պատճառաբանելով, թե այնտեղ սանիտարական աշխատանքներ են կատարվում:

Յըլդըզի խոսքով՝ հայտնի չէ, թե հայկական գերեզմանոցի վրա կառուցված լողափում հատկապես ինչ աշխատանքներ են կատարվում, սակայն նկատելի է, որ մեքենաները տեղափոխում են տարածքում գտնվող «Դիլքայայի» պատմական բլուրի՝ ափին նայող հատվածի հողը: Տեղահանված հողը անփութորեն այս ու այն կողմ է թափվում, տեղ-տեղ նկատելի են գերեզմաններից դուրս եկած մարդկային ոսկորներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վանի Արտամեդ շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տեղում բացված լողափում հասարակական զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:Հայտնի հայ նկարիչ Արշիլ  Գորկու ծննդավայր համարվող նախկին հայաբնակ թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանոցն այդպես անարգելու որոշումը կայացրել էր Արտամեդի քաղաքպետարանի նորանշանակ հոգաբարձուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ