27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Emporio Armani»-ն և «Հայկական կայսրության պրոպագանդան» Թուրքիայում

Վերջին շրջանում Թուրքիայում «HERO» (Հերոս) գրությամբ վերնաշապիկ կրելու պատճառով ձերբակալվել է 4, կալանավորվել 1 քաղաքացի: Թուրքական «Lİstelist» կայքի սյունակագիր Սելիմ Գերչեքերը այս առթիվ հիշեցնում է, որ միայն վերնաշապիկին առկա գրության պատճառով անձանց հետապնդումները նորություն չեն Թուրքիայում:

2011թ. թեմային անդրադարձած «Ակոս»-ի թղթակից Զաքարիա Միլդանօղլուն ներկայացրել է պատմություններ այն մասին, թե ինչպես են Թուրքիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել «Emporio Armani» գրությամբ շապիկ կրող զբոսաշրջիկները՝ «հայկական պրոպագանդա կատարելու» մեղադրանքով:

Պատճառն այն է, որ  որոշ շարքային թուրք քաղաքացիներ և անգամ թարգմանիչներ «Emporio Armani»-ն «թարգմանել» են որպես «Հայկական կայսրություն»:

Այսպես, 1988թ. Թուրքիայի Ավշա կղզում ոմն Կիրակոս (ըստ փաստաթղթերի՝ Գիրեգյոզ Մերքեզօղլու) իր կնոջ և երկու դուստրերի հետ ափ է գնում՝ ձուկ գնելու: Այդ պահին վաճառականներից մեկը նայում է «Emporio Armani» գրությունը կրող նրա վերնաշապիկին և հարցնում. «Դու ինչ է, հայ արքա՞ ես: Դու հայկական կայսրությո՞ւնն ես պրոպագանդում»:

Այս խոսքերի վրա Կիրակոսին շրջապատում է շուրջ քսան հոգանոց ազգայնականների խումբը, որոնք պատրաստվում են նրա հետ Լինչի դատաստան տեսնել: Կիրակոսը փախուստի է դիմում և ապաստանում ոստիկանական բաժանմունքում, որոշ ժամանակ անց կարողանում է վերադառնալ իր հյուրանոց: Սակայն ազգայնամոլների բողոքից հետո ոստիկանները կրկին ձերբակալում և հարցաքննում են նրան:

Նույն բրենդի վերնաշապիկ կրելու համար մեղադրվել է նաև ոմն Ուլգեն Չաղդաշը, ով 16 տարեկանում ոստիկանների կողմից մեղադրվել է հայկական քարոզության մեջ: Նա էլ արդարացել է, թե վերնաշապիկը մայրն է գնել:

Մի ուրիշ անգամ նույն «հանցանքում» մեղադրվել է նաև  թոշակի անցած մի թուրք գնդապետ եղբորորդին: Վերջինս արդարացել է, թե ինքը «Իդեալիստական օջախների» (Ülkü Ocakları) հետևորդ է ու այդ պատճառով իրեն նման մեղադրանք առաջադրելու իրավունք չունեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ