11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքական հյուրանոցում փորձել են բռնաբարել զբոսաշրջուհիների

Թուրքական Անթալիա զբոսաշրջային քաղաքի  Savk հյուրանոցում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ 19 ամյա բրիտանուհի զբոսաշրջուհիները սեռական ոտնձգության են ենթարկվել, մինչդեռ հյուրանոցի անձնակազմը միայն քմծիծաղով է արձագանքել դրան, հայտնում է DailyMail-ը։

Աղջիկներից մեկը պատմել է, որ իրենց ժամանման առաջին իսկ օրվանից հյուրանոցի աշխատակիցներից մեկը հետապնդել է իրեն, իսկ արդեն լողափին մի խումբ տղամարդիկ հարձակվել են իր ընկերուհու վրա ու փորձել բռնաբարել։

Երբ աղջիկներն այս միջադեպերի մասին տեղեկացրել են հյուրանոցի անձնակազմին, վերջինները ծիծացել են նրանց վրա։ աղջիկներին չեն ցանկացել լսել նաեւ Անթալիայի ոստիկանությունում, այստեղ էլ հայտարարել են, որ աղջիկներն են մեղավոր, երևի իրենց լավ չեն պահել։

Միայն Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն դիմելուց հետո են աղջիկները կարողացել լքել այս հյուրանոցը՝ իրենց գումարը հետ վերցնելով;

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ