27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի վարչապետի ու նախագահի կոչը Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված լարված դրությանը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլդըրըմը Twitter-ի միկրոբլոգում Իսրայելի իշխանություններին կոչ է արել հետ դառնալ «սխալ ուղուց»:

Դատապարտելով ահաբեկչությունն, որն ըստ նրա կրոն, լեզու և ռասա չի ճանաչում` Յըլըդրըմը նշել է. «Որևէ պատրվակով մահմեդականների մուտքի սահմանփակումը Ալ Աքսա մզիկթ անընդունելի է: Ակնկալում ենք, որ Իսրայելի իշխանությունները, հաշվի առնելով իսլամական աշխարհի զգացումնքները, վայրկյան առաջ հետ կկանգնեն սխալ ուղուց»:

Երուսաղեմում տիրող իրավիճակի մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ծոցի երկրներ այցից առաջ Էրդողանը Աթաթուրքի անվան օդանավակայանում պատասխանել է լրագողների հարցերին: Անդրադառնալով Ալ Աքսա մզկիթի դեպքերին` Էրդողանը նշել է. «Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության վեհաժողովի գործող նախագահ, Իսրայելի գործող իշխանություններին ևս մեկ անգամ կոչ եմ անում գործել համակեցության կանոններին, օրենքին և մարդկային հիմնարար արժեքներին համապատասխան»:
Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելն արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև տեղադրել մետաղորսիչ սարքեր: Հարյուրավոր արաբ-մահմեդականներ ի նշան բողոքի ուրբաթօրյա աղոթք էին արել Երուսաղեմի փողոցներում: Քաղաքի մի քանի շրջաններում բախումներ էին հրահրվել իսրայելական ոստիկանության դեմ: Իրավապահները ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառել:

Պաղեստինն էլ հայտարարել էր Իսրայելի հետ կապերը խզելու մասին: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը նշել էր, որ Իսրայելի հետ բոլոր շփումները բոլոր մակարդակներում սառեցնում են, մինչև որ Իսրայելը չվերանայի իր քաղաքականությունը Երուսաղեմի եւ Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ