25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն  մոտ ժամանակներս համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կատարի տարածքում: Ըստ թուրքական  «Hurriyet» պարբերականի՝ այդ մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Աթիյեն:

«Անձամբ ես մեծ ջանքեր եմ գործադրել, որ Կատարի հարաբերությունները  Թուրքիայի և ԱՄՆ-ի  հետ  զարգացում ապրեն:   Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կհրաժարվի Կատարի հետ միասին  ահաբեկչության դեմ պայքար մղել, քանի որ երկու երկրները դաշնակցային կարգավիճակում են՝  Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Մոտ ապագայում երեք երկները (Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն ) համատեղ զորավարժություններ կանցկացնեն»,-ասել է Կատարի Պաշտպանության նախարարը:

Աղբյուրը  նշում է, որ չնայած Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին, անցած ամիս ԱՄՆ-ն և Կատարը համատեղ զորավարժություններ են անցկացրել:

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ