29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի ուշագրավ հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուշագրավ հայտարարության, երբ վերջինս ասել էր. «Աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում, քանի որ 10 օրը մեկ  ստիպված եմ շփվել Էրդողանի հետ»: 
Ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս լրագրողների հետ ճեպազրույցում, Էրդողանը ասել է. 

«Ճիշտն ասած ես դեռ լիովին չեմ ընկալել, թե  նա ինչ էր  ցանկանում ասել: Դրա մասին անհրաժեշտ է Մակրոնից հարցնել:  Երբ խնդրում են, որ հեռախոսազրույց տեղի ունենա, ես չեմ մերժում: Նույնիսկ նրա ասածների մեջ ոչ թե բացասական բան եմ տեսնում, այլ, ընդհակառակը, կարծում եմ, որ Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ   հեռախոսազրույց ունենալը նրանց համար մեծ կարևորություն ունի»,-ասել է  Էրդողանը:

Միջանկյալ նշենք, որ վերջին ժամանակներս Մակրոնի և Էրդողանի հեռխոսազրույցների գլխավոր թեման՝ Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի կալանավորման  հարցն է: Ուսանողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:

Էրդողանը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի դատախազության կողմից իր թիկնապահներին առաջադրված մեղադրանքին և որակել այն «սկանդալային»:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: իսկ օրերս ԱՄն դատախազությունը մեղադրանք է առաջադրել թիկնապահների նկատմամբ՝ պահանջելով 15 տարվա ազատազրկում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ