25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դինքի մարդասպանին «անվտանգության նկատառումներից ելնելով» տեղափոխել են մենախուց

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել է մենախուց: 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, Սամասթի տեղափոխության հարցը բարձրացրել է նրա կինը՝ Սելմա Սամասթը:

Վերջինս 2016 դեկտեմբերին դատական նիստի ժամանակ ամուսնուց նամակ էր ստացել, որտեղ ամուսինը տեղեկացրել էր իր նկատմամբ «ճնշումների և սպառնալիքների մասին»: Սամասթը պատմել է, թե իբր իրեն դատարան բերելու համար մենախցից տեղափոխել էին տեսախցիկով չվերահսկվող սենյակ, որտեղ բանտի պահակախմբից 3 հոգի իրեն ծեծել էին, ապա ասել, որ ինքն իրեն կախի, թե չէ կթունավորեն:

Նա կնոջը խնդրել էր, որ իրեն «փրկի», հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի մահով:

Սելմա Սամասթը ամուսնու  նամակը դատարան էր ներկայացրել՝ պահանջելով նրան Սիլիվրի բանտից ավելի անվտանգ բանտ տեղափոխել: Դատարանը համապատասխան դիմում էր ուղարկել դատախազություն, որն էլ որոշում էր կայացրել Սամասթին տեղափոխել Քոջաելիի բանտ, որտեղ նա մնացել է 3 հոգուց բաղկացած խցում:

Սակայն տեղափոխվելուց 9 ասիս անց Թուրքիայի կալանավայրերի վարչությունը բանտի ղեկավարությանը հանձնարարել է Սամասթի անվտանգություն մակարդակը բարձրացնել՝ նրան հեռու պահելով մյուս բանտարկյալներից: Պահանջին համապատասխան նրան մենախուց են տեղափոխել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ