29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում բարձրացրել է կալանավայրերում «Ակօսի» արգելքի հարցը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայերերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում:  Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:

Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջալով պարզաբանել ձերբակալված իրավապապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով:

Դողանը հարցապնդման մեջ հետևյալ հարցերն է ներկայացրել.
1. Ի՞նչ հիմնավորմամբ «Ակօս» թերթը չեն տվել Սիլիվրի բանտում պատիժ կրող Օզլեմ Դալքըրանին:
2. Ո՞ր լրատվամիջոցներն են արգելված կալանավորների համար:
3. Կա՞ն գործնականում կիրառվող չափորոշիչներ, որոնք կարգավորված չեն իրավական սահմանափակումով, և որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ ԺՀԿ պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել էին կալանավորված իրավապաշտպանների: Նրանք պատգամավորներին հայտնել էին, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն):

Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակօս» պարբերականը՝ որոշումը պատճառաբանով «Ակօս»-ում հայերեն էջերի առկայությամբ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ