20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում ապամոնտաժել են Էրդողանի արձանը

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին: 

Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի որ շատերն այն նմանացրել էին Սիրիայի նախկին նախագահ Հաֆըզ Ասադին:

Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է արձանի ապամոնտաժումը: Նա ընդգծել է, որ որոշ համայնքների ղեկավարությունների՝ իր արձանը կանգնեցնելու որոշումներն իրեն մտահոգում են:

«Այդ մասին լսելով ես շատ տխրեցի: Դա դեմ է մեր արժեքներին: Ես չեմ ուզում ո՛չ իմ արձանը կանգնեցնեն, ո՛չ էլ իմ նկարները տեղադրեն: Այդ ամենը ապամոնտաժեցինք»,-ասել է Էրդողանը՝ համայնքային ղեկավարներին խնդրելով, որ այլևս նման սխալներ թույլ չտան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ