29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի կոնֆլիկտները պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա լուծելու անհրաժեշտության մասին։ Այս փաստաթուղթն ու նրանում առկա դիրքորոշումը վկայում է Թուրքիայի կողմից Վրաստանի հանդեպ կիրառվող «փափուկ ուժի» քաղաքականության մասին։

Վրաստանը կարող է Արցախի հարցում չեզոք դիրքորոշում ունենալ և հրաժարվել Աբխազիայի, Օսեթիայի և Արցախի կոնֆլիկտները միևնույն փաստաթղթի տակ ներկայացնելուց։ Սակայն Վրաստանն այս հարցում չի կարողանում կառավարել սեփական վարքագիծը և հիմնականում ենթարկվում է վերոնշյալ քաղաքականությանը։

Միևնույն ժամանակ, դժվար է ասել՝ եթե Վրաստանը չունենար այդչափ կախվածություն Թուրքիայից ու Ադրբեջանից, չունենար կորցրած տարածքներ, ինչպիսի՞ դիրքորոշում կունենար Արցախի հարցում, քանզի քաղաքականության մեջ եթեները էական չեն, էական են փաստերը և իրողությունները։ Իսկ փաստն այն է, որ նմանատիպ հակահայկական փաստաթղթեր պարբերաբար ստորագրվում են, և պաշտոնական Թբիլիսին ևս, ցավոք սրտի, մասնակից է դառնում։

Արտյուշ Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ