14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիան անհնար է համարում Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները

Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող իրավիճակն  ավելի անհնարին է դարձնում եվրաանդամակցության բանակցությունները թուրքական կողմի հետ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝  այդ մասին նա ասել է «France Inter» ռադիոյի հետ զրույցում:

Ֆրանսիացի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցությունները այս պահին դադարեցված են: Բայց և անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև:

«Վերջին տարիներին Թուրքիայի հետ բանակցություններն անիմաստ ժամանակի վատնում եղան: Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիային օգտագործում էինք որպես քավության նոխազ՝ Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումն արդարացնելու համար։ Մենք Թուրքիային օգտագործում էինք վախեցնելու համար, իսկ իրականում Թուրքիան մեր ընդհանուր պատմության մի մասն է կազմում»,-նշել է խոսնակը:

Աղբյուր   Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ