22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից:

Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել:

Մակրոնը նշել է, որ Թուրքիան ԵՄ-ից հեռվանում է և դա անհնար է չնկատել: Սակայն, ըստ Մակրոնի, ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար խզումից պետք է խուսափել, քանի որ Թուրքիան մի շարք կարևոր հարցերում, որոնց թվում են փախստականների խնդիրը, ահաբեկչության դեմ պայքարը, շատ կարևոր գործընկեր է:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ