29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավստրիան դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար  Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իրենք աջակցում են Գերմանիայի այն դիրքորոշմանը, որ Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային պայմանագիրը չպետք է ընդլայնվի:
 
«CNNTurk» լրատվամիջոցի իրազեկմամբ՝ այդ մասին նա ասել է գերմանական «Bild» թերթի հետ զրուցում: Արտգործնախարարը պահանջել է, որ ԵՄ-ն այդ հարցում Թուրքիայի նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերի:
 
Կուրցը ԵՄ-ին կոչ է արել, որ վերջինս միայն դիտորդի կարգավիճակ չստանձնի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Նա  նշել է, որ եվրաանդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններն անհապաղ պետք է դադարեցնել:
 
Ըստ Կուրցի՝ վերոնշյալ հարցն  ինքը պատրաստվում է քննարկել ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ:
Նշենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները: 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ