20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում հայկական թեմատիկայով ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Թուրքական «Yenisafak» լրատվական կայքը հայտնում է, որ ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին» (Հայոց ցեղասպանությանը՝ խմբ.):

Գլխավոր դերերում հանդես են եկել  Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմում նկարահանվել են նաև Նիհան Թարհանը, Մինե Թյուֆեքչիօղլուն, Մելդա Արատը, Ադնան Էրդողանը և Իբրահիմ Գյունդողանը: Ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը:

Ըստ ֆիլմ սցենարի՝ Իսկուհին Հայաստանից մեկնում է Ստամբուլ՝ ուսանելու տեղի համալսարանում, որտեղ և ծանոթանում է Մերթի հետ: Երիտասարդները սիրահարվում են իրար, սակայն Հայաստանից Ստամբուլ մեկնած Իսկուհու եղբայրը՝ Արամը և Մերթի ընտանիքը դեմ են լինում նրանց հարաբերություններին: Երիտասարդները ստիպված են լինում պայքարել բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ