25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը և Նազարբաևը հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Ղազախստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը և Նազարբաևը խոսել են սեպտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցությունների, ինչպես նաև թուրք-ղազախական հարաբերությունների մասին:

Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախնական աշխատանքներն ավարտված վիճակում են: Այստեղ  տեղի կունենա բանակցությունների եզրափակիչ փուլը: Հույս ունեմ, որ բոլոր իրականացված քայլերը այստեղ ավարտին կհասցվեն: Այն ճանապարհ կհարթի, որ Ժնևի բանակցություններն ավելի հեշտանան»:

Էրդողանը, անդրադառնալով թուրք-ղազախական տնտեսական հարաբերություններին, նշել է, որ երկու երկրների միջև այժմ առևտրաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը ըստ Թուրքիայի նախագահի՝ բավարար չէ: Նա հույս է հայտնել, որ կողմերը այդ թիվը կհասցնեն 5 միլիարդի: Էրդողանը նաև ասել է, որ այդ արդյունքին հասնելու համար, կողմերը ունեն անհրաժեշտ ներուժ: Իր հերթին Նազարբաևը նույնպես կիսել է Էրդողանի այն կարծիքը, որ երկու երկրների առևտրաշրանառության ծավալները պետք է մեծացվեն:

«Նախկին 25-26 տարիների ընթացքում Ղազախստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեին միայն եղբայրական հարաբերություններ: Իսկ այս պահին իրականացվում են շատ գործեր: Առկա են համատեղ նախագծեր: Բացի այդ էլ  համագործակցություն կա տարածաշրջանային և մի շարք այլ հարցերի շուրջ»,-ասել է Նազարբաևը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էրդողանի մամուլի խոսնակ  Իբրահիմ Քալընը, ինչպես նաև Ղազախստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեվզաթ Ույանըքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ