29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Գիտեի, թե ոնց է թալանվել Թալիշը. ազատամարտիկը լքեց Հայաստանը /վիդեո/

«Իմ հայրենասիրության համար իմ հանդեպ միշտ պատժամիջոցներ են կիրառվում ու այդ պատճառով ես մի անգամ հայրենիքը լքեցի՝ հետ չվերադառնալու մտածումով: Ապրիլի 2-ին պատերազմի մասին լուրը ստանալով՝ հետ եկա: Հասկացա, որ չեմ կարող մնալ հեռվում: Ես գնացի Թալիշ, բայց այստեղ փորձեցին իմ գլխին սարքել ու մեղադրեցին գողության մեջ, որովհետև շատերի արածներն էի բացահայտել և գիտեի ոնց […]

Ղարաբաղյան խաղաղ գործընթացը պետք է կենտրոնացնել մարդկանց վրա. Ջոն Էվանս

Հունիսի վերջին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը. «Կարծում եմ, ապրիլի 2-ին եւ հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Խորենը թուրքի գնդակից փրկվեց՝ զոհվեց հայի մեղքով

19 ամյա Խորենի զոհվելու փաստը հարազատները չեն կարողանում ընդունել: Ցավը ահավոր է, խեղդող, քանի որ բազմաթիվ երազներ ունեցող Խորեն Դերենիկի Հարությունյանը  սպանվել է ծառայակցի մեղքով: «Ծառայակիցը սպանեց մեր հրաշք տղուն ու անունը դրվեց դժբախտ դեպք: Խորենը ուրիշ տեսակ էր, պարզ, մաքուր ու շատ հայրենասեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քեռու կինը՝ Մարինե Փանոսյանը: Խորեն […]

Գարեգին Նժդեհը եւ Սամվել Բաբայանը. Առավոտ

Հետաբրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունբը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ: Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա: Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ […]

ԵԱՀԿ-ն չի մասնակցում Սանկտ-Պետերբուրգում Ղարաբաղի հարցով գագաթնաժողովի նախապատրաստմանը

ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ-Պետերբուրգում կայանալիք եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանը: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը, գրում է ТАСС գործակալությունը։ Նա չի մեկնաբանել այդ հարցը, ասել է միայն, որ ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներում։ «Մենք չենք կարող դա մեկնաբանել։ Որքանով տեղյակ ենք՝ այն կազմակերպվում […]

Պուտինը հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կհանդիպի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբղի հիմնահարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է РИА Новости-ն։ «Հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում սպասվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի […]

Զանգել ու լացել պետք չի. տանկիստ Էրիկի որոշումը /վիդեո/

«Ոչ մի սանտիմետր հող չենք տա՝ այս կարգախոսով եմ կռվել քառօրյա պատերազմին ու հիմա էլ նույնն եմ ասում: Այս տանկով պաշտպանել ենք սահմանը ու ախպերացել: Հակառակորդի ամեն ոտնձգությունը պատժվել է »,-Henaran.am- ի հետ զրույցում ասաց  ժամկետային զինծառայող, տանկիստ Էրիկը: Էրիկը նկատում է, որ բառերը ավելորդ են ու զինծառայողը պետք է իր ծառայությունը ճիշտ կազմակերպի. «Մայրերը […]

Հայկ Խանումյանին ծեծելու մեջ կասկածվողներին կալանավորել են

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, մասնավորապես. – Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ […]

Կողմերը կհանդիպեն հունիսի վերջին․ Ուորլիքը հաստատել է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հանդիպումը կկայանա հունիսի վերջին, գրում է ադրբեջանական Trend-ը։ «Թեեւ մենք այս պահին հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունենք , բայց կարող ենք հաստատել , որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,- ասել է Ուորլիքը: Համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել Վիեննայում մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի