29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել ԼՂ բանակցությունների էության անընդմեջ աղավաղումը

Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին` ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու և Փարիզում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին: – Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչող […]

Քերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել շարունակել խաղաղ գործընթացը ԼՂ շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում կոչ է արել նրանց շարունակել խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Քերին կարեւորել է պայմանավորվածությունների կատարումը, որոնք հունիսի 20-ին ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգում, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Քերին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական […]

Թաղեցին. Հրապարակ

Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրա- գիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»’ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ, թե­կուզ 1 պատգամավորով’ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շարժիչ ուժը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են. Լուկաշեւիչ

Ռուսաստանն առաջատար  դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում: «Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ համաձայնության գալու փորձը որոշ ազդակ հաղորդեց, բայց առավել մեծ ներուժ ունի ռուսական կողմը»,- ասել է նա` նշելով, որ ԼՂ կարգավորման հարցում շարժիչ ուժը Մինսկի […]

Ճիշտ ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը. Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը այս օրերին գտնվում է Արցախում: «Արցախպրես»-ը բացառիկ հնարավորություն է ունեցել պարոն Էվանսի հետ զրուցելու: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը: – Պարոն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ: – Ես այստեղ եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն […]

ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում՝ լուծումը գտնելու համար. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նշեց, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է, որ ստատուս քվոն անհնար է երկար պահպանել։ Նա նշեց, որ որքան երկարում է հակամարտությունը, այնքան ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է։ « Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դրանից խուսափելու համար: ԵԱՀԿ-ն ջանքեր է […]

Չփոշիացնել ձեռք բերված դրական արդյունքները․ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալիեւի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը կարող է ստատուս ունենալ, սակայն անկախ չի լինի, ասել է, որ կարեւոր է հանրային մեկնաբանությամբ չփոշիացնել ԼՂ հարցում ձեռք բերված դրական արդյունքները, հայտնում է yerkramas.org-ը։ «Այժմ խիստ կարևոր է «չփոշիացնել» ձեռք բերած դրական արդյունքները հանրային հայտարարություններով։ Կան թեմաներ, որոնք «լռություն» […]

Ժամանակն է ասել ճշմարտությունը. Ժողովուրդ

Ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որպեսզի նա Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ինչ֊որ տար­բերակով հանրությանը իրազեկեր բա­նակցությունների ընթացքի մասին: Այն, որ կյանքի բոլոր բնագավառներին վե­րաբերող խնդիրների առնչությամբ հանրության կարծիքը իշխանություննե­րի համար զրոյական արժեք ունի, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն ԼՂՀ խնդիրը այն միակ հարցն է, որի դեպքում առանց հանրային աջակցու­թյան Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն կարող որեւէ […]

84 տարեկան Նինա տատը Հադրութում հայտնի է իր համով սուրճով/վիդեո/

84 ամյա Նինա Մնացականյանը ծնված օրից ապրում է Հադրութում և կյանքը չի պատկերացնում ծննդավայրից հեռու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց, որ ինքը 45 տարի դատավորի քարտուղարուհի է եղել: «Դէ տղաներիցս երկուսը զոհվեցին պատերազմում: Մի տղաս էլ հեռու է ապրում: Ես Հադրութից հեռու չեմ կարող ապրել ու մնացել եմ մենակ»,-նշեց Նինա տատին: Նինա տատին այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի