20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Համանախագահներն աշխատում են Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն կշարունակեն աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է РИА Новости-ն: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը հայտնի չէ: ԵԱՀԿ ՄԽ համախագահները՝ ի դեմս համանախագահ երկրներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն  կողմերի միջեւ բարձր մակարդակով երկխոսության շարունակմանը եւ կշարունակեն աշխատանքը […]

Սպասեք պատերազմի. Հրապարակ

Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլեւ ազա­տամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը ղարաբաղյան սպասումներին առնչվող: Որից հե­տո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինթնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություն­ներն էլ էդ «զնակն» էին պարունակում օգոս­տոսին սպասվելիք […]

Արցախի Հանրապետության վարչապետն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ու ԱՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված կայուն համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում՝ նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի […]

Ուկրաինան անընդունելի է համարում ստատուս-քվոյի պահպանումը Ղարաբաղում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը անընդունելի է, գրում է РИА Новости-ն։  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան չի ընդունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ նույնն էլ ակնկալում է Ադրբեջանից՝ Ղրիմի հետ կապված։    

Աղդամը տանք ու անկախություն լինի. Հայկական Ժամանակ

«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց. «Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջ­նորդվում Է […]

Պետք է խոսել ժողովրդի հետ. Իրատես

Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հե­տաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաս­տանի շունչը կտրվում է անհամբերությունից, վեր­ջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կա­րողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարա­ծաշրջանը: Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ […]

Նոր պատերա՞զմ. Իրավունք

ՈԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան թեմայով լավատեսական մի շարք հայտարարություններ հնչեցին: Մի կողմից, Լավրովը հայտարարեց, թե՝ «Մենք հիմա էականորեն մոտ ենք հաջողությանը»: Էլ ավելի առաջ գնաց Իլհամ Ալիեւը, թե՝ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի… Չնայած այդ տոնայնությանը, Լավրովի այցից հետո ադրբե­ջանական զինուժը բավակա­նին ակտիվ […]

Ոչինչ չի ստացվելու. 168 Ժամ

-Պարոն Բաբայան, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուսումնամար­զական թռիչքներ էին իրականացվում բավականին ծավալուն կերպով: Ի՞նչ նշանակություն ունեն այս զորավարժությունները: Կա՞ արդյոք սրանում քաղաքական ուղերձ` ուղղված հայ­կական կողմերին: Հայկական կողմն անհանգս­տանալու առիթ ունի՞: -Տարօրինակ երևույթ այս ամենում բացար­ձակապես չկա: Մենք հետևում ենք այդ ամե­նին` անելով համապատասխան հետևություն­ները: Անհանգստանալու կամ խուճապի մատն­վելու մասին խոսելը […]

Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը` մտահոգ է. Առավոտ

Մինչ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձանագրում էր, թե ղարաբաղ­յան կարգավորման հարցում «կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին», Սերժ Սարգսյանն ուշագրավ ուղերձով հանգես եկավ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Լեռնային Ղարաբադի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով. «Որեւէ մեկի համար հիմա կասկած չկա. եթե […]

Ապրիլյան պատերազմը, ոչ միայն չի ընկճել հայությանը, այլև համախմբել է հայ երիտասարդությանն Արցախի շուրջ. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախ  ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն, ում ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը,   այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակումի մասնակիցների հետ: Էդուարդ Շարմազանով հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ՝հայոց ազգային գաղափարախոսության և նժդեհյան հայրենասիրական  դասերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր խոսքում  կարևորել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի