Պետք է խոսել ժողովրդի հետ. Իրատես
Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հետաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաստանի շունչը կտրվում է անհամբերությունից, վերջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կարողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարածաշրջանը:
Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ վերջինից ամենևին պետք չէ: Քաղաքականությունը դաժան արվեստ է: Ռուսաստանի նկատմամբ նույնպես անչափ դաժան են վարվում իրենից հզորները, ուստի Ռուսաստանը ոչ միայն փորձում է ինքնավերափոխվել առաջին քրիստոնյա ազգի հաշվին, այլև քաղաքական իր շահերը «կերտել» տարածաշրջանում:
Ընդ որում, պետք է նաև հասկանալ, որ Ռուսաստանի բոլոր քայլերը զենքի նոր պայմանագիր Ադրբեջանի հետ. ռևերանսների աննախադեպ մակարդակ Ալիևի հետ, Իրանն իրենով անելու անդուլ-անխոնջ քայլերի շարք, Թուրքիայի իրեն հասցրած ապտակի շատ արագ մոռացում, ծառայում են մեկ նպատակի
` դուրս չթռչել տարածաշրջանից, որտեղ ավանդաբար ինքն է եղել մոդերատորը:
Ի դեպ, չմոռանանք, փորձագիտական շրջանակներում տեսակետ է շրջում, որ եթե Ռուսաստանը չկարողանա հայկական կողմին պարտադրել «լավրովյան պլանը», ուր արձանագրված է զուտ Ղարաբաղի միջանկյալ կագավիճակի նորմը, ապա չի երկնչի ևս մեկ բլիցկրիգի «հրել» Ադրբեջանին, այն է ևս մի ութ հարյուր հեկտար հող գրավելուն: Հետո
` էլի մեկ ութ հարյուր հեկտար, եւ այդպես շարունակ:
Հասկանալի է նաեւ Ռուսաստանը, առանց հանրաքվեի ամրագրման, չի կարող Հայաստանից որևէ բան ստանալ: Եթե չասենք` ավելին: Հասկանալի է, Հայաստանի գլխին կախված են և Հոկտեմբերի 27-ի ուրվականը, նոր պատերազմը, ներքաղաքական Մարտի մեկի առավել դաժան ուրվագիծը… Այս ամենը մենք տեսել եք: Սակայն, միևնույն է, առանց հանրաքվեի Ռուսաստանը ոչնչի չի հասնի, որքան էլ Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին զինավարժությունների «թույն» ցուցանք կազմակերպի:
Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, պետք է նախ ապավինի իր Աստծուն, ապա իր բանակին: Պետք է պարզ, հասկանալի խոսել ժողովրդի հետ, բացատրել իրավիճակըգեներացնելով հայոց ամենաակտիվ գենը
` վտանգի ժամանակ ինքնության տեսակը բազմանում է:
Չնայած տեսանելի են նաև այն ուժերը, որոնք անհամբեր են Ռուսաստանի չափ, որպեսզի Հայաստանում ու Ղարաբաղում լինի… վատ. որքան` վատ, իրենց համար այդքան լավ:
Բանակից, մարտնչող զինվորից, վտանգի առջև ծառս լինողի կերտվածքից զատ, մենք ունենք ևս մեկ բնական դաշնակից: ՉԷ, խոսքն այն մասին չէ, որ Իրանը երբեք թույլ չի տա իր սահմանին կանգնի ռուս «խաղաղապահը»: Հարցը նաև այն չէ, որ Արևմուտքը, այդ թվում Թուրքիան, նույնպես դա թույլ չեն տա, հարցը դրանով չի լուծվի, իսկ ՆԱՏՕ-ի առաջխաղացման, Ռուսաստանի շուրջ օղակի սեղմման և տարածաշրջանում սպասվելիք մնացյալ գործընթացներում Ռուսաստանը կկորցնի հարմար պահը և կվրիպի իր նպատակից:
Մեր բնական դաշնակիցն է ժամանակը. Հայաստանը խաղալու է և խաղում է ժամանակի վրա: Մեր մյուս բնական դաշնակիցը կարող է լինել, գեղարվեստորեն ասած, «աստղերի դասավորությունը», որը, ի դեպ, ցայս օգնել է Հայաստանին: Այսպիսով, Ռուսաստանն այս պահին Հայաստանն անկյուն քշելու երկու լուրջ «ջոկեր» ունի խորհրդարանական ընտրություններ Հայաստանում, սահմանադրական փոփոխություններ
` Ղարաբաղում:
Իսկապես պարարտ «հող» նրա համար մանիպուլյացնելու երկու խնդիրներն էլ
` ի շահ իրեն: Պետք է անչափ գգոն-ուշադիր ու քրիստոնյա լինել: Ուրիշ ոչինչ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: