29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Լավրովն ու Ալիեւը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են, հանդիպան ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, գրում է РИА Новости-ն։ Լավրովը հանդիպման ընթացքում նշել է, որ ՌԴ նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ-Պետերբուրգի հանդիպմամբ։ «Նրա հանձնարարությամբ ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքներ: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա ավելի հստակորեն […]

Հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 4,56 մլն դրամ.ԼՂՀ կառավարության հաշվետվությունը

Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովին եւ խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաեւ ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Քանի որ կառավարությունն ի սկզբանե պարբերաբար հրապարակում […]

ԱՄՆ-ը պետք է ավելացնի իր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը. «Կարծում եմ, ամերիկյան եւ եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն»: Յալովիցի […]

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ը  պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Բոլորն էլ մերժում են պատերազմը և հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ-ն պատրաստ է […]

Արցախյան հիմնախնդիրը աշխարհում թոփ-1 խնդիներից մեկն է. Վիգեն Հակոբյան

Ինչպես հայտնել ենք, Պուտինն ու Օբաման իրենց հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:   Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ես կարծում եմ՝ դա նշանակում է՝ պատմական այս փուլում արցախյան հիմնախնդիրը աշխարհում թոփ-1 խնդիներից մեկն է: Այս կոնֆլիկտը աշխարհաքաղաքական բևեռների համար էական նշանակություն ունի: Կարծում եմ՝ հիմնական դերակատարները փորձում են […]

Շտայնմայերն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Թալիշի հարցը միակողմանի չի կարող լուծվել»

Ազատամարտիկները պատրաստ են մեկնել  Թալիշ գյուղի հարակից տարածք ու բնակվել այնտեցղ՝  գյուղի տարածքում հատուկ ինքնապաշտպանական, սահմանապահ ավան հիմնադրելու նպատակով: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նրանք հայտարարեցին, որ իրենց  նպատակը Թալիշի սահմանների պաշտպանության ամրապնդումն է: «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը շեշտեց՝ Թալիշի հարցը միակողմանի չի կարող լուծվել, քանի որ այն վերածվել է չեզոք գոտու: «Ոչ […]

Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելով. Ժողովուրդ

Այլեւս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագաց­նել` ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով: Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթեւակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ: […]

ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բավականաչափ բան է արվում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բավականաչափ բան է արվում։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու միտքն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ունենք համապատասխան ձեւաչափ, որը Մինսկի խումբն է, մեր ուղիղ երկխոսությունը […]

Լավրովը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լարովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ այցի օրակարգում երկկողմ համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված