25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաջողությունն ավելի մոտ է, քան երբեւէ. Հայկական Ժամանակ

Երեկ ավայւտվևց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եր­կօրյա աշխատանքային այցը Ադրբեջան: Լավրով-Ալիեւ, Լավրով- Մամեդյարով բանակցությունների թեման, ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, սակայն պաշտոնապես Լավրովը Բաքու էր այցելել Կասպիական «հնգյա­կի» արտգործնախարարների նիստին մասնակցելու համար:

Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական Բաքվի, կողմերն անդրադարձել են Սանկտ Պետերբուրգում հունի­սի 20-ին տեղի ունեցած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հան­դիպմանը: Մասնավորապես Լավրովն ասել է, որ ՌԴ նախագահը գոհ է սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներից, եւ որ հենց Պուտինի հանձնարարությամբ է ինքն այցելում Երեւան (այ­ցելել էր հուլիսի 4-ին) եւ Բաքու:

Բացի Ղարաբաղյան հակամարտությունից կողմերն անդրա­դարձել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ երկուստեք հե­տաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ հանդիպման արդյունքները գոհացուցիչ են: Մասնավորապես Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ այն տեղեկատվությու­նը, որը հանդիպման ընթացքում փոխանցել է ռուսական կողմը, հուսադրող է: Հնարավոր դրական զարգացումների մասին է խոսել նա­եւ Լավրովը ասելով, որ ԼՂ բանակցություններում հաջողությունն ավելի մոտ է, քան երբեւէ:

Խոսելով Սանկտ Պետերբուրգում Պուտին- Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, Լավրովը նշել է, որ բանակ­ցությունների սեղանին դրված առաջարկությունները ենթակա չեն հանրայնացման, քանի որ գործընթացում նկատվող առաջընթա­ցի միտումները կարող են այդպիսով վտանգվել:

Պատասխանելով լրագրողների հարցին, ՌԴ արտգործնա­խարարը հայտնել է նաեւ, որ ռուս-թուրքական հարաբերություն­ներն ազդեցություն չունեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, սակայն ռուս-թուրքսյկան հարաբերությունների կարգավորումը ընդհանուր առմամբ բարենպաստ է տարածաշրջանային իրադրության վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ