15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախյան հիմնախնդիրը աշխարհում թոփ-1 խնդիներից մեկն է. Վիգեն Հակոբյան

Ինչպես հայտնել ենք, Պուտինն ու Օբաման իրենց հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

 

Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ես կարծում եմ՝ դա նշանակում է՝ պատմական այս փուլում արցախյան հիմնախնդիրը աշխարհում թոփ-1 խնդիներից մեկն է: Այս կոնֆլիկտը աշխարհաքաղաքական բևեռների համար էական նշանակություն ունի: Կարծում եմ՝ հիմնական դերակատարները փորձում են տեմպը չկորցնել և մինչև տարվա վերջ՝ ունենալ որևէ արդյունք՝ հիմնարար փաստաթղթի ստորագրում, կամ մեկ այլ բան… Խոսքը վերջնական արդյունքին չի վերաբերում. նրանք ուզում են քայլ առաջ ընթանալ››:
 
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ բոլորը գիտեն՝ Պուտինն ու Օբաման բավականին զբաղված են, և եթե նրանք իրենց հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել արցախյան հիմնախնդրին, նշանակում է այն առանցքային տեղ ունի միջազգային քաղաքականության մեջ և այդ հիմնախնդրի լուծումը, կարգավորումը կարևոր է:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ