04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պուտինն ու Օբաման քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Նախօրեին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը: Վլադիմիր Պուտինն Օբամային տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ:

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահները քննարկել են նաեւ Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ