22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոլոր հարցերը պետը է լուծվեն միանգամից. Ժողովուրդ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտա­րարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: Սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Արցախի համար նախընտրելի է խնդրի փաթեթային լուծումը.  «Եթե համապարփակ ձեւով է կարգավորվում, անհնարին են դառնում հետագա շահարկումները: Բոլոր հարցերը պետը է լուծվեն միանգամից: Բայց Ադրբեջանը անընդհատ պնդում է այդ փուլային տարբերակը:

Եթե Ադրբեջանր ուզում է, փուլային տարբերակը, թող որպես առաջին քայլ ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը: Մենք էլ կճանաչենք Ադրբեջանի անկախությունը»,- ասել է Բաբայանը: Նման պայմաններում, երբ կողմերի մոտեցումները կտրականապես տարբերվում են, մեղմ ասած, անհասկանալի է դառնում, թե Հայաստանը եւ Ադրբեջանը ինչի շուրջ պետք է բանակցեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ