25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը` մտահոգ է. Առավոտ

Մինչ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձանագրում էր, թե ղարաբաղ­յան կարգավորման հարցում «կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին», Սերժ Սարգսյանն ուշագրավ ուղերձով հանգես եկավ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Լեռնային Ղարաբադի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով.

«Որեւէ մեկի համար հիմա կասկած չկա. եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազ­մում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ’ ամենակարետրը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից` սա է կարեւորը»: Նա շեշտել է, որ եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի հա­մոզել, Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ չի համաձայնի ապրել Ադրբեջանի կազմում.

«Խոսքս, իհարկե, ուժի մասին չէ, որովհե­տեւ ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծեր ասելս հետեւյալն է կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում` անհնար է»: Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է ԼՂ-ի բնակչու­թյունը՝ ելնելով ազգերի ինբնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը:

Պաշտոնական Երեւանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշ­ման իրավունքը եւ այդ իրավունքի իրացու­մը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կող­մից, եւ որ ԼՂ հարցի փաթեթային կարգա­վորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով: Մինչդեռ պաշտոնական Բաքուն խոսում է փուլային կարգավորումից եւ ստատուս քվոյի փոփո­խությունը կապում «գրավյալ տարածքների ազատագրման» հետ:

Ս. Սարգսյանի. դիրքորոշումը որեւէ հայի համար նորություն չէ: Հարցն այն է, թե ինչո՞ւ հանկարծ Ս. Սարգսյանը որոշեց հիշեցնել հայկական կողմի դիրքորոշումը, այն էլ շեշտադրումով` ուղղված «որեւէ գեր­տերության», որը կարող է «ուժով լուծել» ԼՂ խնդիրը:     Ակնարկն, ինչպես ասում են, առավել քան թափանցիկ է: Գերտերու­թյուններից մեկը, վստահաբար, լծվել է Ղարաբաղյան խնդիրը «ուժով լուծելու» գոր­ծին, ու բոլորին է պարզ, թե խոսքը որ գերտերության մասին է:

Որքան էլ պաշտոնական Երեւանը հերքի «Լավրովի պլանի» առկայությունը, պաշ­տոնական Երեւանի եւ Բաքվի վերջին շր­ջանի հայտարարությունները, ինչպես նա­եւ Մոսկվայի գնահատականները բավա­րար են՝ պնդելու, որ Մոսկվան, այնուամե­նայնիվ, ունի «պլան» եւ հետեւողականորեն առաջ է ընթանում: Այդ «պլանը», թերեւս, գոյություն է ունեցել մինչեւ ապրիլյան քա­ռօրյա պատերազմը, պարզապես հիմա Կրեմլը ղարաբաղյան խնդրի «անհապաղ» լուծման անհրաժեշտությունն անընդմեջ շեշտելով` փորձում է ցույց տալ, թե որ­քան անթույլատրելի է ստատուս քվոյի պահպանումը:

Ավելին, առանց մանրամասներ բացահայտելու Լավրովը Բաքվում պնդում է, թե կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին, սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշ­տոնական հայտարարություններում նե­րառված գաղափարները սահմանային միջադեպերի հետաքննության եւ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման, կյանքի չեն կոչվել: Հետեւաբար` ի՞նչն է այդքան երջանկացնում Մոսկվային ու Բաքվին: Այդ որո՞նք են Ադրբեջանի համար Լավրովի այցի «դրական լիցքերը»:

Իրականում պետք է արձանազրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվի պահանջները «լսելի դարձնելու» հարցում Մոսկվան կոնկրետ դեր է ստանձնել, թեեւ այն ներկայացվում ու դրսեւորվում է որպես անկողմնակալ միջնորդի դերով, սակայն պարզ է, որ դա առավելապես կարգավորման գործընթացում «կառավարիչի» դերը ստանձնելու մղում է:

«Ալ-Մայադին» հեոուստաալիքին տված հարցազրույցի շեշտադրումներում Սերժ Սարգսյանի խոսքում առավելապես մտա­հոգություն ու անհանգստություն կա, որը նա չի ցանկացել թաքցնել` նպատակ ու­նենալով որոշակիորեն բացահայտել այն ակնկալիքները, որն այսօր ունի գերտերու­թյուններից մեկը հայկական կողմից:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ